Բլինքենը սևեռուն ուշադրություն է հատկացնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
 Բլինքենը սևեռուն ուշադրություն է հատկացնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
11:14     27 01 2023    
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցում պատասխանել է Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի դերին վերաբերող լրագրողների հարցերին։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնական կայքին, Պատելին հարցրել են, թե ինչպես է արձագանքում այն փաստին, որ ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է Հայաստան ուղարկված եվրոպական առաքելությանը։

«ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և կողմերի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր բոլոր գործընկերների հետ, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդյունավետ է:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա ԱՄՆ-ը չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես որևէ բան չունեմ առաջարկելու այս առիթով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար, այն է, ինչին նա սևեռուն ուշադրություն է հատկացնում», - ասել է Պատելը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բլինքեն   Ադրբեջան  


Լրահոս