Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ 64,8 կիլոմետր երկարությամբ և 15 մետր լայնությամբ ճանապարհը կունենա երթևեկության չորս գոտի։ Ճամփեզրի լայնությունը կկազմի 3,75 մետր, իսկ հողային պաստառը՝ 26,5 մետր։ Ճանապարհը կառուցվում է առաջին տեխնիկական կատեգորիայի համաձայն։
Շարունակվում են 26,5 մետր լայնությամբ նոր ճանապարհային պաստառի, ճանապարհի հիմքի, 380 մ երկարությամբ հենապատի, ջրի անցումը ապահովելու համար տարբեր տրամագծերի հեղեղատարների, ինչպես նաև անհրաժեշտ վայրերում ստորգետնյա և կոմունիկացիոն գծերի համար նախատեսված պահեստային անցումների կառուցումը։
Ճանապարհի 0-32,4 կմ հատվածում ավարտվել է 9 պահեստային անցումների, 16 հեղեղատարի շինարարությունը։