Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է, որ չնայած Ադրբեջանի և Մեքսիկայի աշխարհագրական հեռավորությանը, երկկողմ համագործակցությունը զարգացնելու լայն հնարավորություններ կան։
Դեսպանը նույնպես ընդգծել է, որ կապերի ընդլայնման մեծ հնարավորություններ կան հատկապես էներգետիկայի, ներդրումների, գիտության, կրթության և այլ ոլորտներում։
Հանդիպմանն շոշափվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր։ Մ.Կաբալյերոն հայտարարել է, որ Մեքսիկան, որպես Չմիավորման շարժման դիտորդ երկիր, հետևում է Ադրբեջանի նախաձեռնություններին որպես ՉԺ-ի նախագահ և աջակցում է «Հարավ-Հարավ» համագործակցության գործընթացին
Անդրադառնալով Չմիավորման շարժումում Ադրբեջանի նախագահությանը՝ Իլհամ Ալիևն ասել է, որ մեր երկիրը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, այդ թվում՝ Երիտասարդական ցանցի և ՉԺ-ի խորհրդարանական ցանցի ստեղծմամբ։