Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությանը
 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությանը
14:10     26 01 2023    
Հունվարի 24-ին Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը, որն արտահայտում է իրերի իրական վիճակը չարտացոլող կողմնակալություն, դուրս է կազմակերպության մանդատից, զարմանք և ափսոսանք է առաջացնում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում.

«Սա ՄԱԿ-ի հիմնադրամի հայտարարությունն է, որն անտեսել է այն փաստը, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում հարյուր հազարավոր ադրբեջանցի ընտանիքներ վտարվել են իրենց տներից, 30 տարի ապրել վրանային քաղաքներում և գնացքների վագոններում, առողջությանը սպառնացող պայմաններում, զրկվել են կրթության, առողջապահության և այլ իրավունքներից, անընդունելի է։ Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը, դրանք Հայաստան տեղափոխումը և բացառապես մարդասիրական նպատակներով Լաչինի ճանապարհի չարաշահումը դադարեցնելու պահանջով՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում՝ Լաչինի ճանապարհին խաղաղ բողոքերը ադրբեջանական ժողովրդի օրինական իրավունք են։

Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ կոմպակտ ապրում են հայերը, անօրինական գործողությունները վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։ Անվտանգության երաշխիքը ներառում է նաև Լաչինի ճանապարհի չարաշահման փաստերի կանխումը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս