Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ
Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ
10:27     26 01 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Հիսեյն Բրահիմ Թահայի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԻՀԿ-ի ընթացիկ համագործակցությունը, կազմակերպության օրակարգային արդիական հարցերը և ապագա ծրագրերը։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի և ԻՀԿ-ի միջև հաստատվել է օգտակար և արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս