Նիգար Արփադարայի. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է կետեր Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների վերաբերյալ
  Նիգար Արփադարայի.  Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է կետեր Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների վերաբերյալ
18:12     25 01 2023    
1993 թվականին Եվրոպայի խորհրդի առաջին գագաթնաժողովի ժամանակ ԵԽ-ին նոր առաքելություն տրվեց պետությունների ղեկավարների կողմից՝ ստեղծել միասնական եվրոպական տարածք, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը ծաղկելու են՝ ի շահ բոլոր եվրոպացիների: Չնայած նրան, որ արդեն 30 տարի է անցել, ցավոք, մենք նույնիսկ չենք մոտեցել այս վեհ նպատակին։

Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Նիգյար Արփադարային՝ Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովի օրակարգի քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ ԵԽ-ում բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, աշխարհը էապես փոխվել է, և այս կազմակերպությունը նույնպես պետք է փոխվի։

«Եթե մենք ցանկանում ենք տեսնել անվտանգ Եվրոպա, մենք պետք է ավելի հստակ արտահայտենք մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպիսին է տարածքային ամբողջականությունը: Մենք պետք է իրական մեխանիզմ ստեղծենք ռազմականացված և ագրեսիվ անջատողականության դեմ պայքարի համար, որը հաճախ օգտագործվում է Եվրոպայում որպես հակամարտությունների և պատերազմների պատրվակ։ Անջատողականության կողմնակիցների դեմ պատժամիջոցների մեխանիզմը պետք է ներառի բոլոր անդամների պարտավորությունը՝ հակազդելու նման դեպքերին նաև այլ երկրներում։ Դա կարևոր է Ուկրաինայի հարցում, սակայն այս դիրքորոշումը կիրառելի է ԵԽ անդամ բոլոր երկրների համար։ Անջատողականությունն ու տարածքային պահանջները քաղցկեղային ուռուցքի պես քայքայում են եվրոպական մայրցամաքի միասնության հիմքերը։ Ադրբեջանը դեռևս տառապում է իր տարածքների օկուպացիայի և հայկական ագրեսիայի հետևանքներից։ Հայաստանի սահմանադրությունը և անկախության հռչակագիրը դեռևս պարունակում են դրույթներ, որոնք արտացոլում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Զարմանալի է, բայց այդպես է»,- հայտարարել է Ն. Արփադարային:
Zinvor.info

Հեշթեգներ. Նիգար-Արփադարայի  


Լրահոս