Ըստ
Zinvor.info-յի՝ նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը՝ Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովի օրակարգի քննարկման ժամանակ։
«Եթե շատ տարիներ առաջ այս կազմակերպությունը օբյեկտիվորեն և օպերատիվ կերպով արձագանքեր Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա ներխուժմանը, ապա այսօր պատերազմ չէր լինի։ Բայց հիմա Եվրոպան ինքը ներգրավված է պատերազմի մեջ։ Հիմա մենք ճգնաժամից ելք ենք փնտրում։ Ի՞նչ անենք։ Մենք պետք է ամեն ինչ փոխենք, քանի որ ներկայիս մոտեցումը կազմակերպությունը հասցրել է ճգնաժամի։ Բայց արժեքները պահպանելու և դրանց հավատարիմ մնալու փոխարեն մենք տեսնում ենք միայն կազմակերպությունը պահպանելու ցանկություն։ Մենք տեսնում ենք, որ այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, օգտագործվում են որպես ճնշման գործիք։ Մենք պետք է վերադառնանք իրական արժեքներին. Բայց նախ՝ մենք պետք է դառնանք անկեղծ և օբյեկտիվ՝ առավելություն չտալ երկրների մի խմբին, մյուսներին սխալ հանելով: Միայն անկեղծ մոտեցումը կարող է թարմացնել Եվրոպայի խորհուրդը, և ես հավատում եմ նոր Եվրոպային»,- ընդգծել է Ս.Սեիդովը: