Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտին
15:14     25 01 2023    
«Տեղին կլիներ հայկական կողմին կոչ անել՝ կատարել իր պարտավորությունները, վերջ տալ անօրինական գործունեությանը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Նա նշել է, որ Լաչինի ճանապարհով ավելի քան 1000 մատակարարող մեքենաների անցումը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան՝ հերքում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հունվարի 24-ի հայտարարությունը։

Նշենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում Ադրբեջանին կոչ է արել՝ վերացնել Լաչինի ճանապարհի «շրջափակումը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս