«Հայերի կողմից ականապատված Ադրբեջանի տարածքը Կատարի չափ է» - Ուկրաինացի լրագրողի ռեպորտաժը
 «Հայերի կողմից ականապատված Ադրբեջանի տարածքը Կատարի չափ է» -  Ուկրաինացի լրագրողի ռեպորտաժը
13:01     25 01 2023    
«Ուկրաինան հիմա» պարբերականի լրագրողը հետևել է Ադրբեջանի ազատագրված տարածքներում ականազերծման գործընթացին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ուկրաինացի լրագրողն իր ռեպորտաժում նշում է, որ չնայած Ադրբեջանի Ականազերծման գործակալության աշխատանքին, ամեն շաբաթ տեղի բնակիչներից ինչ-որ մեկը պայթում է ականի վրա:

Լրագրողն ընդգծել է այն փաստը, որ մոտ 300 ադրբեջանցիներ պայթել են ականի վրա, որոնցից 50-ը մահացել են։

«Ականապատ տարածքների մակերեսը համընկնում է այնպիսի երկրի մակերեսի հետ, ինչպիսին Կատարը: Այդ տարածքը ականներից մաքրելու համար կարող է պահանջվել մի քանի տասնամյակ։

Հայերը ադրբեջանցիներին տրամադրել են ականապատ տարածքների քարտեզներ, որոնք ընդամենը 25%-ով են համապատասխանում իրականությանը, ուստի դրանք չեն օգտագործվում։ Ներկայումս ականազերծման աշխատանքով զբաղված է մոտ 500 մարդ։ Անցյալ տարի նրանց թիվը 2000 էր, քանի որ արտասահմանցիներ էին հրավիրված, բայց նրանց ծառայությունները թանկ են, ուստի ադրբեջանցիները որոշեցին պատրաստել իրենց մասնագետներին։

Ադրբեջանը ականազերծման համար ներգրավում է նաև խորվաթական տեխնիկա։ Այդ մեքենան ունակ է գետինը փորել մինչև 20 սմ խորություն, ստեղծվում է արագընթաց իմպուլս, որը հասնում է 50 սմ խորության, իսկ ականներն ավելի խորը չեն տեղադրվում։ Հակահետևակային ականները տեխնիկային ոչ մի վնաս չեն պատճառում, և հակատանկային ականների պայթյունից միայն մի քանի մուրճ է փչանում»,- պատմել է ուկրաինացի լրագրողը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ական  


Լրահոս