Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսությունը
 Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսությունը
12:02     25 01 2023    
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հեռախոսազրույցների վերաբերյալ հարցին:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Պետդեպի պաշտոնական կայքին, Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ այդ երկխոսության միջոցով «հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության»:

«Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենը, ինչն ամենաարդյունավետն է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պետդեպարտամենտ   Ադրբեջան  


Լրահոս