ԵՄ չորս երկրներ խնդրում են Եվրահանձնաժողովին ապահովել Ադրբեջանից գազի մատակարարումը
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հունգարական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բուլղարացիների, ռումինացիների և սլովակների հետ միասին մենք դիմել ենք Եվրահանձնաժողովին, որպեսզի նա առաջնահերթ կարգով զբաղվի այս հարցով և ֆինանսական աջակցություն ցուցաբերի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են ավելացված քանակությամբ ադրբեջանական գազի մատակարարման համար՝ Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի տարածքով: Սա շատ կարևոր է Հարավային և Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման առումով», - ասել է Սիյարտոն: