ITF-ն ընդունել է Ադրբեջանի բողոքը՝ կապված հայազգի մարզիկի սադրանքի հետ
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է ITF-ի կողմից Ադրբեջանի ֆեդերացիային ուղարկված նամակում։
Փաստաթղթում նշվում է, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում խաղացողների վարքագիծը կարգավորվում են համապատասխան վարքականոնով, որը վերահսկվում է մրցաշարի կազմակերպչի և կարգավորող մարմնի կողմից։
«Նրանք իրավասու մարմիններ են՝ հետաքննելու ցանկացած գործողություն, որը կարող է համարվել «Մեծ սաղավարտի» վարքականոնի խախտում, և հետագա գործողությունների ցանկացած պլան կիրականացվի սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերին համապատասխան», - ասվում է նամակում։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայում նշել են, որ թեև ITF-ն հաշվի է առնում ցանկացած սադրանք, որը կարող է տեղի ունենալ ապագայում, ATF-ն լրջորեն մտահոգված է Խաչանովի նախկին գործողությունների հանդեպ անգործությամբ։