Ադրբեջանն ու Հունգարիան քննարկել են համագործակցությունը ազատագրված տարածքների վերականգնման հարցում
Ադրբեջանն ու Հունգարիան քննարկել են համագործակցությունը ազատագրված տարածքների վերականգնման հարցում
18:04     24 01 2023    
Ադրբեջանն ու Հունգարիան քննարկել են՝ հունգարական ընկերությունների մասնակցությունը օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին Twitter-ի իր էջում գրել է՝ Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը։

Նախարարի խոսքով, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանը ընդգծվել է՝ երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող նախաձեռնությունների կարևորությունը. «Մենք քննարկել ենք՝ տնտեսական և առևտրային կապերի խթանումը, հունգարական ընկերությունների մասնակցությունը մեր ազատագրված տարածքների վերականգնմանը և մեր երկրի տարանցիկ ներուժն օգտագործելու հնարավորությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հունգարիա  


Լրահոս