Ադրբեջանը ստանձնել է ՏՀԿ-ի նախագահությունը
 Ադրբեջանը ստանձնել է ՏՀԿ-ի նախագահությունը
15:34     24 01 2023    
Տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՏՀԿ) նախագահությունն անցել է Ադրբեջանին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին որոշումն ընդունվել է՝ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Տաշքենդում այսօվա նիստում։

Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարների խորհրդի 26-րդ նիստը, որին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՏՀԿ