Ադրբեջանում հաստատվել է ստանդարտացման ազգային համակարգի միջազգային պահանջներին ներդաշնակեցնելու պետական ծրագիրը
Ադրբեջանում հաստատվել է ստանդարտացման ազգային համակարգի միջազգային պահանջներին ներդաշնակեցնելու պետական ծրագիրը
10:40     24 01 2023    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «2023-2025 թվականներին ստանդարտացման ազգային համակարգը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու պետական ծրագիրը» հաստատելու մասին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Փաստաթուղթը ստորագրվել է ստանդարտացման ազգային համակարգը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև Եվրամիության դիրեկտիվների և միջազգային ստանդարտների հիման վրա ազգային տեխնիկական կանոնակարգերի ընդունման նպատակով:

Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է համակարգել պետական սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, և տարին մեկ անգամ նախագահին տեղեկացնել դրա իրականացման ընթացքի մասին։

Պետական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մշտադիտարկումն ու գնահատումը կիրականացվի Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի կողմից՝ էկոնոմիկայի նախարարության պատվերով։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս