Բորել. ԵՄ առաքելությունը կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն
  Բորել.  ԵՄ առաքելությունը կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն
19:25     23 01 2023    
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը կնպաստի՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն։

Այս մասին Twitter-ում գրել է՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է Zinvor.info-ն։

«Այսօր մենք Հայաստանում հիմնել ենք ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կայունությունը խթանելու, վստահություն ստեղծելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող միջավայր ապահովելու համար: Սա կծառայի՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու մեր համագործակցության նոր փուլի սկիզբ»,- նշել է Բորելը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բորել   ԵՄ  


Լրահոս