ԿԽՄԿ մեքենաներն անարգել անցել են Խանքենդի-Լաչին ճանապարհով
  ԿԽՄԿ մեքենաներն անարգել անցել են Խանքենդի-Լաչին ճանապարհով
11:38     23 01 2023    
Խանքենդի-Լաչին ճանապարհին հերթական անգամ պայմաններ են ստեղծվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) պատկանող հինգ մեքենաների ազատ տեղաշարժի համար։

Zinvor.info-ն հայտնում է, որ ԿԽՄԿ-ի հինգ մարդատար մեքենաներ Խանքենդիից շարժվել են Լաչինի ուղղությամբ։

Ցուցարարները չեն խանգարում մարդասիրական նպատակներով օգտագործվող մեքենաների տեղաշարժին։

Խանքենդի-Լաչին ճանապարհին բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման, շարունակվում է արդեն 43 օր։
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Խանքենդի-Լաչին