Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան արձագանքել է հայ թենիսիստի սադրանքին
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան արձագանքել է հայ թենիսիստի սադրանքին
13:30     21 01 2023    
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է. «Տհաճ դեպք է տեղի ունեցել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Հունվարի 20-ին տղամարդկանց պայքարում 1/16 եզրափակիչ դուրս եկած Ռուսաստանի հայազգի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը ուշադրություն է գրավել տհաճ արարքով։ Այսպես, ամերիկացի մրցակից Ֆրենսիս Տիաֆոյին 3։1 հաշվով հաղթելուց հետո, Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է՝ «Արցախ ուժեղ մնա» բառերը։ Իրականում թենիսիստների շրջանում ընդունված է իրենց սրտաբուխ խոսքերը գրել տեսախցիկի օբյեկտիվին, սակայն Խաչանովն այս ավանդույթն օգտագործել է սադրիչ նպատակներով։

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան Թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակում ներկայացրել է՝ Ադրբեջանի դեմ սադրանքը հաստատող փաստերն ու իրավական փաստաթղթերը. «Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է Կարեն Խաչանովի արարքը և պահանջում է պատժել այդ թենիսիստին, ինչպես նաև խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման գործողություններից խուսափելու համար։ Հուսով ենք, որ շուտով խնդիրը կգտնի օբյեկտիվ լուծում»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թենիս  


Լրահոս