Դեսպան. Հունվարի 20-ը ադրբեջանական ժողովրդի զարթոնքի օրն է
|
|
«Հունվարի 20-ը դարձավ ադրբեջանական ժողովրդի ազգային զարթոնքի օրը։ Այդ օրը ադրբեջանցիների սրտերում հավերժ մեռավ հավատը կոմունիստական ռեժիմի և ԽՍՀՄ-ի հանդեպ»։
|
Այս մասին հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։
Դեսպանի խոսքով, Ադրբեջանում ազգային-ազատագրական շարժման հիմքը դարձավ Հայաստանի տարածքային պահանջների դեմ բողոքի շարժումը:
«Մեր ժողովուրդը, խաղաղ ակցիաներ կատարելով, իր բողոքն է հայտնել միութենական բարձրագույն ղեկավարությանը` պահանջելով վերջ տալ հայկական կողմի տարածքային պահանջներին։ Ի պատասխան խորհրդային ռեժիմը զորք մտցրեց, ինչի արդյունքում հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ զոհվեցին»,- ասել է նա։
Հեշթեգներ.
Հունվարի-20