Ռոբերտ Մոբիլի. Արյունոտ հունվարի իրադարձությունները Ադրբեջանի պատմության հերոսական էջն են
  Ռոբերտ Մոբիլի.  Արյունոտ հունվարի իրադարձությունները Ադրբեջանի պատմության հերոսական էջն են
17:04     19 01 2023    
Արյունոտ հունվարի իրադարձությունները Ադրբեջանի պատմության հերոսական էջն են: Այդ իրադարձությունը յուրօրինակ կատալիզատոր դարձավ այն գործընթացների համար, որոնք հանգեցրին խորհրդային կայսրության կործանմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ալբանա-ուդինական քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին՝ Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնում հունվարի 20-ին՝ Ազգային սգո օրվան նվիրված համաժողովում։

Նա հայտարարել է, որ հունվարի 20-ի իրադարձությունները գլոբալ ողբերգություն էին: «Հունվարի 20-ի նահատակները Ադրբեջանի հերոսներն են: Մենք միշտ կհիշենք նրանց»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռոբերտ-Մոբիլի