Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքին հղումով, Փրայսին հարցրել են՝ սպասվու՞մ է բանակցությունների նոր փուլ։
«Մենք մտադիր ենք անել այն, ինչը, ի վերջո, առավել շահավետ կլինի: Անցած տարեվերջին պետքարտուղարը մի քանի հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Մենք եռակողմ հանդիպում անցկացրինք Բլեր Հաուսում և նմանատիպ հանդիպում կազմակերպեցինք Նյու Յորքում։ Իհարկե, վերջին շրջանում, երբ խոսքը վերաբերում է Ղարաբաղին, անհաջողություններ են եղել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի կառուցողական երկխոսությունը վերսկսվի: Մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության և ԵԱՀԿ-ի միջոցով շփվելու գործընկերների հետ կամ, անհրաժեշտության դեպքում, կարող ենք հանդիպումներ անցկացնել եռակողմ ձևաչափով, ինչպես դա արել ենք ավելի վաղ»,- ասել է Ն.Փրայսը: