Ադրբեջանում կրոնական դավանանքների առաջնորդները հայտարարություն են տարածել՝ հունվարի 20-ի ողբերգության տարելիցի կապակցությամբ
Zinvor.info-ն հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ադրբեջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, Ռուսաստանի ուղղափառների Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղար, վարդապետ Ալեքսի Նիկոնորովը, Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի ղեկավար Մելիխ Եվդաևը, Բաքվի Եվրոպայի հրեաների համայնքի ղեկավար Ալեքսանդր Շարովսկին և ալբանա-ուդի քրիստոնեական կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին:
Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք գտնվում ենք հունվարյան արյունալի ողբերգության հերթական տարելիցի շեմին, որը դրոշմվել է ադրբեջանական ժողովրդի պատմական հիշողության մեջ՝ որպես խոր վշտի, ազգային հպարտության և հերոսության տարեգրություն։ Մեր ժողովուրդը հավերժ հարգում է նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը են տվել Ադրբեջանի պետական անկախության վերականգնման համար։
Պետական անկախությունը հպարտության աղբյուր է և փառավոր պատմություն յուրաքանչյուր ժողովրդի համար։ Հունվարի 20-ը ազգային անկախության և ազատության համար մղվող պայքարում մեր ժողովրդի ոգու և անպարտելի կամքի խորհրդանիշն է»։
ARMENIA.AZ