Բայրամով. Ադրբեջանի տարածքներում ապրող հայ բնակիչների շրջափակման մասին պնդումներն անհիմն են
  Բայրամով.  Ադրբեջանի տարածքներում ապրող հայ բնակիչների շրջափակման մասին պնդումներն անհիմն են
11:38     18 01 2023    
Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի ենթադրյալ փակման, ադրբեջանական տարածքներում ապրող հայ բնակիչների շրջափակման, հումանիտար ճգնաժամի առաջացման մասին պնդումներն անհիմն են։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, անընդունելի է, որ մարդիկ, ովքեր իրենց անվանում են ադրբեջանական տարածքներում ապրող հայերի «ներկայացուցիչներ», խոչընդոտում են բնակչության կողմից ճանապարհից օգտվելուն՝ դրանով իսկ ստեղծելով արհեստական «շրջափակման», «մարդասիրական ճգնաժամի» տպավորություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան