ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
16:07     17 01 2023    
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Ադրբեջան։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչին։

Այցը տեղի կունենա այս շաբաթ։ Բացի Բաքվից, նա կայցելի նաև Երևան։

«Այցը երկու երկրների պաշտոնյաների հետ համակարգված քաղաքական խորհրդակցությունների մի մասն է։ Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը մտքեր կփոխանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարածաշրջանում անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անվտանգության նկատառումներից ելնելով այցի ստույգ ամսաթիվը չի նշվում։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան