Հրապարակվել են ոսկու, արծաթի և պղնձի պաշարների ծավալները Ղարաբաղի հանքավայրերում մինչ հայկական օկուպացիան
 Հրապարակվել են ոսկու, արծաթի և պղնձի պաշարների ծավալները Ղարաբաղի հանքավայրերում մինչ հայկական օկուպացիան
15:41     17 01 2023    
Հրապարակվել են մինչև հայկական օկուպացիան Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հանքավայրերում ոսկու, արծաթի և պղնձի պաշարների ծավալները։

Այս մասին հայտարարել է ԱՀ բնապահպանության և բնական պաշարների նախարարության Երկրաբանական հետախուզության գործակալության խորհրդի նախագահ Ալի Ալիևը, փոխանցում է Zinvor.info-ն։

Նրա խոսքով, մասնավորապես, Սոյուդլուի ոսկու հանքավայրի պաշարները կազմել են 112,5 տոննա։

«Վեժնալիի հանքավայրի պաշարները կազմել են 6,5 տոննա ոսկի, 10,75 տոննա արծաթ և գրեթե 4 հազար տոննա պղինձ, Դեմիրլիի հանքավայրում՝ 457 հազար տոննա պղինձ, իսկ Գըզըլբուլագի հանքավայրում՝ 13,7 տոննա ոսկի։

Սակայն այսօր ճիշտ չի լինի խոսել կոնկրետ ծավալների մասին, քանի որ դեռ հաշվարկվում է, թե այդ պաշարներից որքան է թալանվել հայկական օկուպացիայի ժամանակ։ Համապատասխան պետական կառույցներն արդեն դիմել են միջազգային կազմակերպություններին հայկական օկուպացիայի ժամանակ ադրբեջանական հանքավայրերի ապօրինի շահագործման կապակցությամբ»,- ասել է Ալի Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պաշարներ