Այս մասին ասել է՝ ԱՀ բնապահպանության և բնական պաշարների նախարարության Երկրաբանական հետախուզական գործակալության խորհրդի նախագահ Ալի Ալիևը, փոխանցում է
Zinvor.info-ն։
Նրա խոսքով, Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը Ադրբեջանի տարածաշրջաններ են՝ շատ հարուստ հանքային պաշարներով։
«Ավելի քան 30 տարի մենք զրկված ենք դրանք մշակելու հնարավորությունից։ Այժմ ավարտվում է նախնական մոնիտորինգը՝ հայերի կողմից այդ հանքավայրերի ապօրինի շահագործման հետևանքով մեր երկրին հասցված վնասը գնահատելու համար, այն կներկայացվի համապատասխան պետական կառույցներին, ակնհայտ է, որ հետագայում նաև իրավական միջոցներ կձեռնարկվեն», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով, ավելի քան 30 արտասահմանյան ընկերություններ հայկական օկուպացիայի տարիներին մասնակցել են ադրբեջանական օգտակար հանածոների՝ հիմնականում ոսկու, պղնձի, տարբեր հանքաքարերի ապօրինի արդյունահանմանը: