Էստոնիայի նախագահը խաղաղության կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին
 Էստոնիայի նախագահը խաղաղության կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին
12:51     17 01 2023    
«Շատ կարևոր է հասնել համապարփակ կայունության և խաղաղության Հարավային Կովկասում՝ միջազգային հանրության աջակցությամբ և բանակցությունների միջոցով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Facebook-ում գրել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը՝ ՀՀ ղեկավար Վահագն Խաչատրյանի հետ հանդիպումից հետո։

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությունը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ. «Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը Էստոնիան ցանկանում է տեսնել խաղաղ և կայուն, անհրաժեշտ նախապայման է հանդիսանում Հայաստանի հաջող և բարգավաճ ապագայի համար»:

Նշենք, որ հունվարի 16-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը այցով գտնվում էր Էստոնիայում։ Այցի ընթացքում նա հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս