Ալիևն ընդունել է Օվերչուկին. նրանք քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հարցը
|
|
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 2-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին:
|
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները,տքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել՝ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների օրակարգի շուրջ:
Զրույցի ընթացքում նշվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպմանը Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը մոտ ժամանակներս գործնական քայլերի համալիր կձեռնարկեն՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ինքնաթիռի կործանման հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար:
Ընդգծվել է կողմերի ընդհանուր մտադրությունը՝ այսուհետ զարգացնել նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ տնտեսական-առևտրային, ներդրումային, արդյունաբերական և տրանսպորտային-լոգիստիկ համագործակցությունը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման հեռանկարները:
Հաստատվել է «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու ընդհանուր մտադրությունը:
Զրույցի ընթացքում դիտարկվել են նաև մի շարք հումանիտար հարցեր:
Հանդիպումն անցել է ադրբեջանա-ռուսական միջպետական երկխոսությանը բնորոշ բարեկամականև կառուցողական մթնոլորտում։
Հեշթեգներ.
Ալիև
Օվերչուկ