Էրդողանի գլխավոր խորհրդականը ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
 Էրդողանի գլխավոր խորհրդականը ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
11:56     26 02 2026    
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հանդիպում է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Այս մասին Քըլըչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ռուսական երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հարավային Կովկասի վերջին զարգացումները»,- նշել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   Հայաստան   ՌԴ  


Լրահոս