Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև. Կոբախիձե
 Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև.  Կոբախիձե
12:58     04 03 2026    
Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք տարածաշրջանում կայունություն, խաղաղություն։ Այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի։

Ես ցանկանում եմ կրկին ընդգծել գերազանց համագործակցությունը մեր երկրների միջև՝ գործընկերություն, բարեկամություն և օրինակելի կապեր մեր երկրների ժողովուրդների միջև։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրների, մեր ժողովուրդների նկատմամբ, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի էլ ավելի խորացնենք և ամրապնդենք մեր բարեկամական գործընկերային կապերը։

Եվ վերջում կցանկանայի շնորհակալություն հայտնել անձնապես պարոն վարչապետին՝ պարոն Փաշինյանին, նրա անձնական ներդրման համար մեր բարեկամական կապերի խորացման գործում»,–ասաց նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոբախիձե   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս