Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցության հարցեր են քննարկել
 Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցության հարցեր են քննարկել
16:56     03 03 2026    
Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետներ Ալի Ասադովը և Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցի ժամանակ երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր են քննարկել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։ Նշվել է ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկան։ Դիտարկվել են նաև տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի իրականացման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս