«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դիմել է հանրությանը՝ «Վերադարձի հայեցակարգի» հետ կապված
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դիմել է հանրությանը՝ «Վերադարձի հայեցակարգի» հետ կապված
11:20     16 01 2023    
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դիմել է հանրությանը՝ «Վերադարձի հայեցակարգի» հետ կապված, հայտնում է Zinvor.info-ն։

«Հիմնվելով համապատասխան միջազգային կոնվենցիաներով ամրագրված վերադարձի իրավունքի վրա՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» շարունակում է աշխատել ժամանակակից Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների խաղաղ վերադարձի հայեցակարգի նախագծի վրա («Վերադարձի հայեցակարգ»): Լայն հանրությանը շատ է հետաքրքրում այս հարցը։ Գիտնականներ, մասնագետներ, շարքային քաղաքացիներ դիմում են Համայնք և ներկայացնում իրենց մտքերն ու առաջարկները հայեցակարգի վերաբերյալ։ Ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները շատ օգտակար են եղել նախագծի նախապատրաստման համար: Այս կապակցությամբ Համայնքը կոչ է անում հանրությանը՝ ներկայացնել իրենց առաջարկները «Վերադարձի հայեցակարգի» նախագծի վերաբերյալ:

Առաջարկները կարող եք ուղարկել icma.konsepsiya@gmail.com հասցեով մինչև 21.01.2023թ. ժամը 18:00: Հատկապես անհրաժեշտ են միջազգային ընդհանուր իրավունքի, մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների, հետկոնֆլիկտային վերականգնման և վերաինտեգրման, փախստականների իրավունքների բնագավառում մասնագիտացած փորձագետների կարծիքներն ու առաջարկությունները: Առաջարկները կարող են ներկայացվել ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով»,- ասվում է դիմումում։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնքը  


Լրահոս