Խանքենդի-Լաչին ճանապարհին բողոքի ակցիան շարունակվում է արդեն 36 օր
  Խանքենդի-Լաչին ճանապարհին բողոքի ակցիան շարունակվում է արդեն 36 օր
10:30     16 01 2023    
Չնայած ցրտաշունչ եղանակին, Խանքենդի-Լաչին ճանապարհին 36-րդ օրն է շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում օգտակար հանածոների ապօրինի շահագործման։

Zinvor.info-ն տեղեկացնում է, որ անցած տարվա դեկտեմբերի 12-ին մեկնարկած ակցիան շարունակվել է նաև հունվարի 16-ի գիշերը։

Ակցիայի մասնակիցները գիշերը, ինչպես նաև ցերեկը բարձր ակտիվություն են ցուցաբերել։ Նրանց տրամադրվում է քնելու տեղ, ինչպես նաև տաք սնունդ։

Ցույցերի ընթացքում պահպանվում են անվտանգության կանոնները, գիշերվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։

Ակցիայի մասնակիցներն ավանդաբար օրը սկսել են Ադրբեջանի պետական օրհներգի կատարմամբ, այնուհետեւ հնչել են հայրենասիրական ոգով երգեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի-Լաչին