ԹՊԿ-ն դատապարտում է Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը
 ԹՊԿ-ն դատապարտում է Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը
10:01     14 01 2023    
Թուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում բնական պաշարների ապօրինի շահագործման հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

«Դա Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խաղաղ բողոքի ակցիաների պատճառ է դարձել։ Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը, դրանց արտահանումը Հայաստան, Հայաստանի զինված ուժերի մնացորդների ապօրինի ներկայությունը Ադրբեջանի տարածքում և երկրի տարածքների ականապատումը խաթարում են կողմերի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և չեն ծառայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,- ասված է հայտարարության մեջ։

ԹՊԿ քարտուղարությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել վերոհիշյալ անօրինական գործողությունները և աջակցում է Ադրբեջանի բոլոր ջանքերին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԹՊԿ   Ադրբեջան