Չնայած ցրտաշունչ եղանակին` Խանքենդի-Լաչին ճանապարհին բողոքի ակցիան շարունակվում է արդեն 34 օր
  Չնայած ցրտաշունչ եղանակին` Խանքենդի-Լաչին ճանապարհին բողոքի ակցիան շարունակվում է արդեն 34 օր
08:48     14 01 2023    
Չնայած ցրտաշունչ եղանակին՝ Խանքենդի-Լաչին ճանապարհին բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում օգտակար հանածոների ապօրինի շահագործման, շարունակվում է արդեն 34 օր:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ անցած տարվա դեկտեմբերի 12-ին մեկնարկած ակցիան շարունակվել է հունվարի լույս 14-ի գիշերը։

Չնայած առատ ձյան տեղումներին և ցուրտ եղանակին՝ ակցիայի մասնակիցները գիշերը, ինչպես նաև ցերեկը բարձր ակտիվություն են ցուցաբերել։ Նրանց տրամադրվում է քնելու տեղ, ինչպես նաև տաք սնունդ։

Ցույցերի ընթացքում պահպանվում են անվտանգության կանոնները, գիշերվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի-Լաչին   Ադրբեջան