Միջազգային դատարանը հանրային լսումներ կանցկացնի Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ
 Միջազգային դատարանը հանրային լսումներ կանցկացնի Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ
08:15     14 01 2023    
Հունվարի 31-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանրային լսումներ կանցկացնի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Արդարադատության միջազգային դատարանի հաղորդագրության մեջ։

Լսումներին, որոնք տեղի կունենան Հաագայի Խաղաղության պալատում, կմասնակցեն դիվանագիտական առաքելություններ և հասարակության սահմանափակ թվով ներկայացուցիչներ:

Լսումները ուղիղ հեռարձակվելու են երկու լեզուներով (անգլերեն և ֆրանսերեն):
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս