Ադրբեջանից մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկվել է Ուկրաինա
 Ադրբեջանից մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկվել է Ուկրաինա
13:01     13 01 2023    
Ի պատասխան Ուկրաինայից ստացված դիմումների և այդ երկրի տարածքում կայուն էներգամատակարարումը վերականգնելու նպատակով, այդ երկիր է առաքվել Ադրբեջանից մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը՝ բաղկացած էներգետիկ սարքավորումներից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ մարդասիրական օգնությունը ներառում է 45 տրանսֆորմատոր և 50 գեներատոր։ Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն ուղարկվել է դեկտեմբերի 17-ին։ Այս անգամ ուղարկվել է 1 մլն 422 հազար մանաթի օգնություն: Ընդհանուր առմամբ, ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ադրբեջանն այդ երկրին հատկացրել է մոտ 30 մլն մանաթի մարդասիրական օգնություն։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն այս կապակցությամբ նշել է. «Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովին արագ արձագանքման և արդյունավետ, ժամանակին աջակցության համար։ Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի ժողովրդի հետ ձեր համերաշխության համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս