Տեղի է ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի օմբուդսմենների հանդիպումը
Տեղի է ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի օմբուդսմենների հանդիպումը
11:30     13 01 2023    
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Դմիտրի Լյուբինցի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Օմբուդսմենի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների օմբուդսմենների համագործակցությունը, ստեղծված իրավիճակում արդյունավետ պաշտպանության և մարդու իրավունքների ապահովման ոլորտում հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Սաբինա Ալիևան խնդրել է Ուկրաինայի օմբուդսմենին ուշադրություն դարձնել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Միսիր Գասիմլիի և Սուբհան Գուլիևի իրավունքների պաշտպանությանը, որոնք ներկայումս Ուկրաինայում կալանքի տակ են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա