Օմբուդսմեն. Ադրբեջանում հանքավայրերի ապօրինի շահագործումը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար
  Օմբուդսմեն.  Ադրբեջանում հանքավայրերի ապօրինի շահագործումը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար
14:40     12 01 2023    
Աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջանի տարածքում անօրինական շահագործումը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Թուրքիա այցելած Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։

Նա նշել է, որ հայկական օկուպացիայի արդյունքում երկար տարիներ խախտվել են մեր հայրենակիցների իրավունքները, ինչի կապակցությամբ Օմբուդսմենի ապարատը պարբերաբար դիմել է միջազգային հանրությանը, տարբեր երկրների օմբուդսմեններին:

«Ադրբեջանի հայրենի հողերում բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարվել։ Իսկ այսօր մեր միջազգայնորեն ճանաչված տարածքներում ապօրինի շահագործում է իրականացվում։ Իհարկե, դա մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Կարծում եմ, որ մեր խաղաղ ակցիայի մասնակիցներին պետք է աջակցեն օտարերկրյա հասարակական կազմակերպությունները, բնապահպանները և համապատասխան այլ կառույցներ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս