ԱԳՆ ղեկավար. Լաչինի ճանապարհն օգտագործվում է ապօրինի գործունեության համար
  ԱԳՆ ղեկավար.  Լաչինի ճանապարհն օգտագործվում է ապօրինի գործունեության համար
08:30     12 01 2023    
«Լաչինի ճանապարհն օգտագործվում է ապօրինի գործողությունների և ականների սպառնալիքի շարունակման համար»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեջլիս աշ-Շուրայի պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորել է Սաուդյան Արաբիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆայեզ բեն Աբդուլլահ Աշ- Շեհրին:

Նախարարը հյուրերի ուշադրությանն է ներկայացրել Լաչինի ճանապարհին ադրբեջանցի ակտիվիստների բողոքի ակցիայի պատճառները։ Բացի այդ, տեղեկություն է տրամադրվել վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի բազմաթիվ սադրանքների, այդ թվում՝ ադրբեջանական տարածքներից հայկական զինված ուժերի ոչ ամբողջովին դուրսբերման, Լաչինի ճանապարհի ապօրինի գործողությունների համար օգտագործելու և ականային սպառնալիքների շարունակման մասին։

Բայրամովը Ֆայեզ բեն Աբդուլլահ Ալ-Շահրիին տեղեկացրել է նաև Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիվ քաղաքականության, ադրբեջանական տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիայի մասին։ Գոհունակությամբ ընդգծվել է, որ Սաուդյան Արաբիայի 30 տարիների ընթացքում աջակցել է Ադրբեջանին։ Հյուրերը տեղեկացվել են նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի և նախաձեռնությունների, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված տարածքներում ընթացող վերականգնողական և շինարարական աշխատանքների և նախագծերի մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ