Լեզվաբանության ինստիտուտում ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի տեղանունների ուսումնասիրության բաժին
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, բաժինը կզբաղվի՝ Արևմտյան Ադրբեջանի տեղանունների ուսումնասիրությամբ և օկուպացիայից ազատագրված տարածքների տեղանունների օնոմաստիկ վերակառուցմամբ։
Ղարաբաղում տեղանունները ժամանակ առ ժամանակ աղավաղվել են, հայկական օկուպացիայի ժամանակաշրջանում որոշ տեղանուններ և մի շարք այլ աշխարհագրական անվանումներ ամբողջությամբ վերանվանվել են հայկական անուններով։
Տեղանունների բաժինը հետազոտություններ կիրականացնի՝ տեղանունների ուսումնասիրության, օկուպացիայից ազատված տարածքների տեղանունների ազգայնացման շրջանակներում։
Բաժինը կղեկավարի Լեզվաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլչին Իսմայիլովը։