Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքին հղումով։
Մուխթար Մամեդովը ծնվել է 1983 թվականին Բաքվում: Ավարտել է Բաքվի պետական համալսարանը, Բելգիայի Եվրոպական քոլեջը, Ադրբեջանի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան: 2005-2013 թթ աշխատել է արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ 2009-2013 թթ. - Բելգիայում Ադրբեջանի դեսպանատանը։ 2013 թ.-ից՝ աշխատել է կրթության նախարարությունում, եղել է միջազգային համագործակցության բաժնի պետը, այդ գերատեսչության ապարատի ղեկավար, անցյալ տարվա ապրիլից զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը։ Իրականացրել է՝ գիտության և կրթության ոլորտում Իսրայելի հետ նորարարական համագործակցության ծրագրերի վերահսկումը:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներին: