Հայտնի է դարձել Բաքվի X գլոբալ ֆորումի անցկացման ամսաթիվը
Հայտնի է դարձել Բաքվի X գլոբալ ֆորումի անցկացման ամսաթիվը
14:32     11 01 2023    
Մարտի 9-11-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի հերթական միջազգային միջոցառումը՝ Բաքվի X գլոբալ ֆորումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդվում է ֆորումի կազմակերպիչ Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի Twitter-ի էջում։

Ֆորումի թեման կլինի «Աշխարհն այսօր. մարտահրավերներ և հույսեր»:

Նշենք, որ Բաքվի Գլոբալ ֆորումն անցկացվում է 2013 թվականից՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի հովանու ներքո և կազմակերպվում է Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի կողմից։ Ֆորումների ընթացքում քննարկում են համաշխարհային օրակարգի արդիական հարցեր և գլոբալ խնդիրներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆորում