Աքար. Եթե ինչ-որ մեկը ինչ-որ պլաններ ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, քայլ անելուց առաջ լավ կմտածի
  Աքար.  Եթե ինչ-որ մեկը ինչ-որ պլաններ ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, քայլ անելուց առաջ լավ կմտածի
12:01     11 01 2023    
Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Թուրքիայի մարտական վետերանների ասոցիացիայի ղեկավարության և Ադրբեջանի Հայրենական պատերազմի վետերանների հետ, որի արդյունքում Ադրբեջանը ազատագրեց իր օկուպացված տարածքները։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության Twitter-ի էջում։

«Ամբողջ աշխարհն ականատես է եղել, որ Թուրքիան և Ադրբեջանը հավատարիմ են «Մեկ ազգ, երկու պետություն», «Մեկ մոր երկու որդի» սկզբունքներին։ Այսուհետ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ պլաններ ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, քայլ անելուց առաջ լավ կմտածի», - ասել է Հուլուսի Աքարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Աքար   Ադրբեջան