Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է գնել հայրենական արտադրության կործանիչներ
 Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է գնել հայրենական արտադրության կործանիչներ
15:42     09 01 2023    
Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է գնել հայրենական արտադրության կործանիչներ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

«Մենք հրավերներ ենք ուղարկել բարեկամ և եղբայրական երկրներին՝ կապված հայրենական կործանիչների մատակարարման հետ։ Այդ երկրների ցանկում են Ադրբեջանը, Ինդոնեզիան, Պակիստանը և Մալայզիան։ Եթե պահանջարկ կա, ապա մենք բաց ենք տարբեր մակարդակներով քննարկման համար։ Կարծում ենք, որ գործընկերությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար»,- ընդգծել է Դեմիրը:

Նրա խոսքով, Թուրքիան բաց է որպես գործընկեր մասնակցելու բարեկամ և եղբայրական երկրների պաշտպանական արդյունաբերական նախագծերին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս