Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցել մարտական ինքնաթիռների արտադրությանը
 Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցել մարտական ինքնաթիռների արտադրությանը
11:47     09 01 2023    
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցել թուրքական մարտական ինքնաթիռի արտադրությանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Իսմայիլ Դեմիրը «Պաշտպանական արդյունաբերություն. 2023 թվականի նպատակները» թեմայով ասուլիսում ասել է, որ իրենք բարեկամ և եղբայրական երկրներին հրավիրում են մասնակցելու թուրքական մարտական ինքնաթիռների արտադրությանը։

Նա նշել է, որ այդ երկրների թվում են Ադրբեջանը, Ինդոնեզիան, Պակիստանը և Մալայզիան. «Մենք կարծում ենք, որ այս գործընկերությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս