«Barkan» անօդաչու ցամաքային մեքենան համալրվել է METE
 «Barkan» անօդաչու ցամաքային մեքենան համալրվել է METE
11:10     09 01 2023    
Թուրքիան METE կառավարվող մինի-հրթիռի փորձնական արձակում է իրականացրել «BARKAN» անօդաչու ցամաքային մեքենայից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է անօդաչու ցամաքային մեքենայի մշակող HAVELSAN ընկերության Twitter-ի էջում։

Ցուցադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է «BARKAN»-ը խոցում թիրախը:

METE-ն 40 մմ տրամաչափի հրթիռ է, որը մշակվել է Roketsan-ի կողմից:

Թիրախը նշանառվում է լազերային ճառագայթով։ Թիրախավորման հեռահարությունը 1000 մ է՝ 1 մ ճշգրտությամբ։ Հրթիռի քաշը 1,2 կգ է, երկարությունը՝ 50 սմ։
Zinvor.info

Հեշթեգներ. Barkan   METE  


Լրահոս