Ադրբեջանում հասցեական սոցիալական աջակցության չափը կաճի 36 տոկոսով
Ադրբեջանում հասցեական սոցիալական աջակցության չափը կաճի 36 տոկոսով
10:41     09 01 2023    
Ադրբեջանում հասցեական սոցիալական աջակցության չափը կավելանա 36 տոկոսով։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունում։

Հաղորդվում է, որ 2023 թվականի համար կարիքավորության շեմը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23 տոկոսով և կազմել 246 մանաթ, ինչը ենթադրում է հասցեական սոցիալական աջակցության չափի ավելացում։ Եթե ընտանիքի միջին ամսական եկամուտը ցածր է ընտանիքի բոլոր անդամների կարիքավորության չափանիշի գումարից, ապա ընտանիքին հատկացվում է այս տարբերության չափով օգնություն: Այսպիսով, կարիքավորության չափանիշի ավելացումը հանգեցնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին ուղղված հասցեական աջակցության ավելացմանը:

Ակնկալվում է, որ մեկ ընտանիքի սոցիալական աջակցության միջին ամսական չափն այս տարի 2022 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատ կաճի 36 տոկոսով և կկազմի մոտավորապես 535 մանաթ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հասցեական-սոցիալական-աջակցություն  


Լրահոս