Էլմար Մամեդյարով. Հիմա մենք ողջ պատմության մեջ ամենավատ հարաբերություններն ունենք Իրանի հետ
  Էլմար Մամեդյարով.  Հիմա մենք ողջ պատմության մեջ ամենավատ հարաբերություններն ունենք Իրանի հետ
17:09     07 01 2023    
Լրագրող Համիդ Համիդովը՝ «Արի խոսենք» ծրագրի նոր համարում բաժանորդներին ներկայացրել է հերթական տեսազրույցը: Այս անգամ նրա հյուրն է դարձել՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նրանք խոսել են Ղարաբաղում մեր բնապահպանների ակցիայի մասին, և Է.Մամեդյարովը հայտնել է իր կարծիքը՝ նշելով, որ այն պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը և ռուս խաղաղապահները չեն հասկացել7, որ պետք է չկտրել Գորդյան հանգույցը այլ քանդել այն:

Քննարկվել է նաև ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովի թեման, արդյոք Վարդանյանը մոսկովյան մարդ է, Ֆրանսիայի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ, խաղաղապահների առաջիկա հեռանալը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը։

Է.Մամեդյարովը նշել է, որ այժմ մենք ամենավատ հարաբերություններն ունենք Իրանի հետ՝ անկախության շրջանի դիվանագիտական հարաբերությունների ողջ պատմության մեջ։ «Սրանք Թեհրանի կողմից շատ չմտածված գործողություններ են, սխալ մոտեցում»,- նշել է նախկին նախարարը, բայց միևնույն ժամանակ կոչ է արել լուրջ չվերաբերվել ոչ ամենանշանակալի իրանցիների հայտարարություններին՝ համոզմունք հայտնելով. որ Ադրբեջանի և Իրանի միջև պատերազմ չի լինի, դա բացառվում է։

Նա դրական է գնահատել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը, նշելով, որ հրեական պետությունում մեր երկրից հայրենադարձների շատ սերտ սփյուռք կա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս