Ադրբեջանը անցած տարի արտահանել է 3 մլրդ դոլարի ոչ նավթային արտադրանք
Ադրբեջանը անցած տարի արտահանել է 3 մլրդ դոլարի ոչ նավթային արտադրանք
10:12     07 01 2023    
Ադրբեջանը 2022 թվականին 2992 մլն դոլարի ոչ նավթային արտադրանք է արտահանել։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱՀ արտահանման և ներդրումների խրախուսման գործակալությունից (AZPROMO):

Սա 10,3%-ով ավելի է, քան 2021թվականին:

Անցած տարվա չորրորդ եռամսյակում ոչ նավթային ապրանքների արտահանման արժեքը կազմել է 875,2 մլն դոլար, ինչը 32,8%-ով ավելի է, քան երրորդ եռամսյակում։

Դեկտեմբերին ոչ նավթային ապրանքների արտահանման արժեքը կազմել է 303,5 մլն դոլար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Արտադրանք  


Լրահոս